Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը հոկտեմբերի 22-ին այցելել է Մաշտոցյան Մատենադարան։
Այս մասին տեղեկացնում է Մատենադարանի լրատվական բաժնից։
Հյուրը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը։
Պարոն Կովաչևին ներկայացվել է նորաբաց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցադրությունը։