Լեհական բանակը ստացել Է առաջին Bayraktar հարվածային անօդաչուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհական բանակն ստացել Է առաջին Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերը: Երկրի հյուսիս-արեւելքի Միրոսլավեց քաղաքի անօդաչու օդանավերի 12-րդ բազային Bayraktar-ների հանձնման հանդիսավոր արարողությունը հեռարձակել Է Լեհական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Առաջին Bayraktar-ներն արդեն 12-րդ բազայում են, զինվորներն ուսուցում են անցել Թուրքիայում»,-հայտարարել Է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

«Չկա ժամանակակից բանակ առանց դրոնների, առանց մարտական դրոնների»,-հավելել Է Բլաշչակը, ճշտելով, որ լեհական բանակում Bayraktar-ները կատարելու են «ինչպես հետախուզական, այնպես Էլ հարվածային գործառնություններ»: Նա ճշտել Է, որ, բացի դրոններից, Լեհաստանին մատակարարվել են ռադարներ եւ հսկիչ կայաններ: Պարտավորագրի ընդհանուր արժեքը կազմել Է 270 միլիոն դոլար: Անցյալ տարվա գարնանը Լեհաստանը համաձայնագիր Է կնքել Թուրքիայից Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի չորս համալիր (24 հատ) գնելու շուրջ: Դրանք սպառազինված են հակատանկային հրթիռներով: Bayraktar-ն արտադրում Է “Baykar Makina” թուրքական մասնավոր ընկերությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս