Ռուսաստանում երկարացվել Է թռիչքների սահմանափակման ռեժիմը 11 օդանավակայաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսավիացիա»-ն մինչեւ նոյեմբերի 9-ը երկարացրել Է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը երկրի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է գերատեսչության կայքում: «Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ նոյեմբերի 9-ը»,-ասվում Է հայտարարության մեջ:

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում: Ռեժիմը գործում Է փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս