Ո՞ր ակումբի հետ է բանակցում Մեսսիի հայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեր Մայամին» շարունակում է արգենտինացի աստղ Լիոնել Մեսսիին ձեռք բերելու փորձերը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

ՊՍԺ-ի հարձակվողի հայրը՝ Խորխե Մեսսին, բանակցություններ է վարում MLS ակումբի հետ, որի համասեփականատերը Դեյվիդ Բեքհեմն է։ Նշվում է, որ կողմերն արդեն մի քանի հանդիպումներ են անցկացրել։

Երեկ հայտնի դարձավ, որ փարիզցիները բանակցություններ են վարում արգենտինացու հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Ֆրանսիական ակումբը 35-ամյա Մեսսիին առաջարկում է պայմանագիր մինչև 2024 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

«Բարսելոնան» նույնպես չի բացառում Լեոյի վերադարձը։ Հնարավոր է, որ ֆուտբոլիստը վերջնական որոշում կայացնի ԱԱ-2022-ից հետո։




Լրահոս