ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ անունը շոշափելը սխալ է. ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանն իրավապահներից մտավախություն չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների՝ խայտառակ կերպով կազմակերպված ընտրությունները հայտնվել են իրավաահների տեսադաշտում:

Ավելին գրել էինք, որ վարչության կազմից դուրս են մնացել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, նախկինում ԼՀԿ-ական եղած, Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ներսում գործել է մի խումբ, որը կորդինացրել է ընտրությունները. խմբի անդամները 4-ն են եղել՝ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Կուսակցական ընտրությունների կեղծիքների մասին բարձրաձայնել են շատերը ներսում, այդ թվում՝ պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ բողոքելով, որ Արփի Դավոյանը կեղծիքներ է կազմակերպում: Արփի Դավոյանը ճնշումներ է գործադրել՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի միջոցով ազդելով մարզային իշխանությունների վրա:

Եվ ահա խայտառակ կերպով կազմակերպված ընտրությունները դարձել են իրավաահների ուսումնասիրությհան առարկա եւ Տրդատ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նա դիմում չի ստացել իրավաապահներից քանի որ կուսակցության ներսում գործել է մի խումբ, որը կորդինացրել է ընտրությունները և այդ խմբի ադամներից մեկն էլ հենց նա է:

Մանրամասները տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս