
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչում Խորվաթիայի հետ սպասվող խաղի մասին։
«Այս թիմում հիանալի խաղացողներ կան, նրանք շատ լավ են խաղում: Կարևոր է նաև, որ վերջին աշխարհի առաջնությունից հետո նրանց գլխավոր մարզիչը չի փոխվել։ Ամեն դեպքում, մենք սպասում ենք աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին, ուստի դժվար է լինելու։
Նրանք Բրազիլիայի հետ նույն մակարդակի վրա խաղացին, երբեմն՝ նույնիսկ ավելի լավ»,- Մեսիի խոսքն է մեջբերել Goal-ը։
Հիշեցնենք, որ խաղը կկայանա դեկտեմբերի 13-ին։