Վարժական հավաքներից խուսափած տղամարդիկ դատապարտվում են. ինչ է սպասվում նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ որ Անուշավան Գյուլզադյանին մեղադրանք է առաջադրվել։

Նա հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 2 ստորաբաժանումում որպես պահեստազորային հրաժարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. հունիսի 23-ի թիվ 941-Ն որոշմամբ հայտարարված վարժական հավաքներին մասնակցելուց։

Դրա վերաբերյալ ՀՀ Պն Զ և ԶՀԾ Երևանի թիվ 2տարածքային ստորաբաժանումում 2022թ. հուլիսի 4-ին կատարել է ծանուցագիր ստանալուց և վարժական հավաքներին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ գրառում, այդպիսով՝ ՙՙՊաշտպանության մասին՚՚ ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները խախտելով, այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, խուսափել է 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը անցկացվող վարժական հավաքներից:

Ք.Մ




Լրահոս