ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեդալները՝ ձեզնից, փողը՝ մեզնից. Նիկոլ Փաշինյանը՝ մարզիկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզ է, որ մեր պետության հնարավորություններն անսահամանափակ չեն, բայց մեր նպատակն այն է՝ ամեն ինչ անել, որ մարզիկը զբաղվի սպորտով և ստիպված չլինի ամենատարբեր և լրացուցիչ սպորտի հետ կապ չունեցող գործունեությամբ զբաղվել իր մարզական գործունեության արդյունքում կրած վնասները փոխհատուցելու համար: Այս մասին երեկ լավագույն մարզիկներին պարգևատրելու ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե, այն ինչ ասում եմ, իդեալական չէ, բայց հույս ունեմ՝ դուք տեսնում եք, որ մեր խոսքը, մեր ցանկությունը, մեր ջանքն անկեղծ է: Անում ենք այնքան, ինչքան հնարավոր է: Իրար հետ, քայլ-պատասխան, քայլ-պատասխան՝ դրանով մեր երկրի հնարավորություններն են աճելու, հեղինակությունն է մեծանալու:

Մենք, իհարկե, մեր ռազմավարական նպատակին պիտի հասնենք. մինչև 2050 թվականը՝ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ, դա նշանակում է, որ 25 կամ կրկնակի չեմպիոններ լինեն. 25 մարզադպրոց՝ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող, նորագույն գույքով, նորագույն տեխնիկայով: Ուրեմն՝ մինչև 2050 թվականն առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ և ֆուտբոլի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակ: Սա է մեր ռազմավարական նպատակը, և մենք իրար հետ շարժվում ենք դեպի այդ նպատակը:

Կրկին շնորհակալ եմ բոլորիդ: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ: Դուք մեր երեսը պարզ արեցիք:

Շնորհակալ եմ դրա համար»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս