Այգեհովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 02:17-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:13-ին: Այրվել է «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Չ․):




Լրահոս