ՏԵՍԱՆՅՈՒԹ. UFC-ի նախագահը գիշերային ակումբում վիճել է կնոջ հետ․ նրանք հարվածել են միմյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը վիճել է կնոջ՝ Էննի հետ, Մեքսիկայի գիշերային ակումբներից մեկում Ամանորի առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ։ Համացանցում տարածված տեսանյութերից մեկում երևում է, որ Դանա Ուայթն ինչ-որ բան է ասում կնոջը, ինչից հետո վերջինս նրան ապտակում է։ Դանան նույն կերպ է պատասխանում։ Կրքերը թեժանում են, և զույգի քաշքշուկին ստիպված են լինում միջամտել նրանց ընկերները։

Ավելի ուշ Դանա Ուայթը մեկնաբանել է տեղի ունեցածը ու նշել, որ որևէ արդարացում չկա այն բանին, որ տղամարդը հարվածում է կնոջը: Ուայթի խոսքերով՝ ինքն ու կինն արդեն ներողություն են խնդրել միմյանցից։

UFC-ի նախագահի կինը պատմել է, որ իրենք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և արդեն հաշտվել են․

«Դանան ու ես գրեթե 30 տարի է՝ ամուսնացած ենք։ Ասել, որ սա իրեն նման չէր, նշանակում է ոչինչ չասել։ Նման բան նախկինում երբեք տեղի չէր ունեցել։ Ցավոք, մենք երկուսս էլ շատ խմած էինք։ Ամանորի առթիվ շատ էինք խմել ու իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից։ Մենք քննարկեցինք դա ու ներողություն խնդրեցինք միմյանցից։ Միայն հույս ունեմ, որ մարդիկ կհարգեն մեր անձնական կյանքը՝ հանուն մեր երեխաների»,- ասել է Էնը։

53-ամյա Դանա Ուայթը 2001 թվականից UFC-ի նախագահն է։ Նա 1998 թվականից ամուսնացած է Էննի հետ։ Նրանք 3 երեխա ունեն։




Լրահոս