Շիրակի մարզում Թումո կենտրոններ կկառուցվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Սիմոնյան կրթական հիմնադրամը՝ ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» և «Փանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներին ամրացված անշարժ գույքից հողամասեր առանձնացնելու և անհատույց օգտագործման իրավունքով Հիմնադրամին տրամադրելու խնդրանքով: Տեղեկացանք, որ նպատակ է առկա նոր Թումո կենտրոններ կառուցել:

Համաձայն Հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկատվության՝ վերջինս իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Եվ որոշում է կայացվել Ախուրյան հասցեում գտնվող 0.01125 հա և համայնք Փանիկ 2-րդ փողոց 2 հասցեում գտնվող 0.01125 հա հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս