Վրաստանում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բախմարո հանգստավայրից (Գուրիայի շրջան) 3 կմ հեռավորության վրա, Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ հաղորդում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19 ։33-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։