ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանի կայքը «այսօր 2011 թվականի հոկտեմբերի 27-ն է» գրության տակ երեկ տեղադրել էր ՀՀ երկրորդ նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 25-ին Բրյուսելում «ԵՎՐՈՆՅՈՒԶ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը: Որպես տեղեկատվության առիթ՝ ներկայացվել է, թե «այն մեծ արձագանք գտավ գրեթե ողջ Եվրոպայում, ինչպես նաեւ`  մեր տարածաշրջանում»: Քանի որ ինչպես ներկայացվում է` այն այսօր էլ հրատապ է տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից, կարծում ենք` Քոչարյանի գրասենյակի աշխատակիցները նկատի ունեն հետեւյալ նախադասությունը. «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ամբողջ տարածքում ստեղծվեց նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, եւ այստեղ ընտելացման գործընթաց է գնում մինչ օրս: Այս տարածքում Ռուսաստանն ամենաուժեղ պետությունն է տնտեսական եւ ռազմական առումներով: Մեզ համար Ռուսաստանն առանցքային գործընկեր է: Դա մեզ չի խանգարում հարաբերություններ հաստատել եւ նոր փոխհարաբերություններ ձեւավորել Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի հետ: Այսինքն՝ ընթանում է նոր կողմնորոշումների եւ իրավիճակների որոնման բնականոն գործընթաց՝ պահպանելով այն, ինչ ստեղծվել է սերունդների կողմից: Միեւնույն ժամանակ, մեզ մոտ Ռուսաստանի հետ հոգեւոր մտերմությունը շատ շոշափելի է, եւ կորցնել կուտակածը, կարծում եմ, ուղղակի թեթեւամտություն կլիներ»:
Փաստորեն, Մոսկվա մեկնելուց առաջ Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է, թե ինչ է ինքը մտածում Մոսկվայի մասին:




Լրահոս