
Ապրիլի 16-ին՝ ժամը 14:25-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գտաշեն-Բյուրակն գյուղերի միջնամասում երեխաները իջել են ձորը և հետադարձ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում դուրս գալ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Լ. Հ.-ին (21 տ.) և Ա. Թ.-ին (16 տ.) փրկարարական պարանների օգնությամբ դուրս են բերել անվտանգ տարածք: