ՖՈՏՈ. Մանրամասներ 67 համարի ավտոբուսի վթարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին՝ ժամը 20։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ի․, ծնված 1950 թ․) և «Volkswagen Touareg» մակնիշի ավտեմեքենան (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1976 թ․)։

Փրկարարները հոսանաքազրկել են ավտոմեքենան և ավտոբուսը և փակել վերջինիս գազի բալոնի փականը։

«Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։




Լրահոս