Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։ Նրանք համատեղ բանակցություններ կունենան խաղաղության համաձայնագրի օրակարգի շուրջ:

Այս մասին գրում է Financial Times-ը`հանդիպման նախապատրաստական աշխատանքներով զբաղվող պաշտոնյաներին հղումով:

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները, քանի որ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը»,-նշված է հրապարակման մեջ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհյուրընկալի կիրակի օրը՝ մայիսի 14-ին, եռակողմ հանդիպման շրջանակում:




Լրահոս