Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը. Շառլ Միշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ԵՄ ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցություններից հետո ունեցած ասուլիսում:

Հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով: Ինչ է այն ենթադրում:

▪️Այն ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ. կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ. կմ-ի սահմաններում։

▪️Կողմերն ունեն առաջխաղացում, ասուլիսին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

▪️Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղություն հաստատել։

Միշելը հայտարարել է, որ հուլիսին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հաջորդ հանդիպումը:

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- հայտարարել է ԵԽ ղեկավարը:




Լրահոս