Ֆրանսիայի հարավ-արևելքում տագնապ է հայտարարվել բաց թողնված օձերի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրեասկ կոմունայում տագնապ է հայտարարվել օձերի պատճառով, որոնք անհայտ անձինք վայրի բնություն են բաց թողել դպրոցի և մարզադաշտի մոտ։

«Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի և դպրոցի մոտ օձեր են բաց թողնվել։ Հորդորում ենք հանրությանը զգոն լինել և սողուններին տեսնելու դեպքում չմոտենալ։ Կատարվում է հետաքննություն՝ օձերին վնասազերծելու և տիրոջը գտնելու ուղղությամբ»,-նշված է Գրեասկի (Պրովանս-Ալպեր-Լազուր ափ) քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դեռ փնտրում են օձերին։ Հաղորդվում է, որ խոսքը «երկու կամ երեք բոյի (օձերի ենթաընտանիք)» մասին է, որոնց տեսել են ծառերի շուրջը փաթաթված։

«Սա կատակ չէ, դրանք երկու մետր երկարությամբ կենդանիներ են»,- ասել է կոմունայի քաղաքապետ Միշել Ռուիսը։




Լրահոս