ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը ծխի մեջ «կորած» է. ինչ է կատարվում Նուբարաշենի աղբավայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրում հրդեհ է բռնկվել։ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիկսել է, թե այս պահին ինչ է կատարվում աղբավայրում: Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, թե Նուբարաշենի վարչական շրջանի համապատասխան վարչությունները և ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հողալցման և ջրալցման աշխատանքներ են իրականացնում տեղում: Քաղաքացիները մեզ ահազանգում են, որ գրեթե ամեն օր այդ աղբավայրը ծխում է, իսկ համապատասխան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում այդ հրդեհը մարելու համար:

Այս պահին Երևանը ամբողջությամբ ծածկված է այդ հրդեհի ծխով ու ողջ քաղաքը տարածված է այդ ծխի տհաճ հոտը: Armlur.am-ի տեսախցիկը ֆիկսել է նաև, թե այս պահին ինչ իրավիճակ է Երևանի երկնքում` ամբողջ քաղաքը ծխապատ է:




Լրահոս