Երեկ՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Ն․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Մելս Ֆ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը նախ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։






















