ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ՀԱՓՇՏԱԿՎԵԼ ԵՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գ.Մ.-ն, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, մտերիմ հարաբերություններ ձեւավորելով Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց հետ, 2017-2021 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է 4 մլրդ 233 մլն 57 հազար 363 դրամ արժեքով` Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր՝

 

գ Երեւան քաղաքի Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող, 3550 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 437 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը,

գ Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երեւան համայնքին փոխանցված, Երեւան քաղաքի Գ-1 թաղամասում գտնվող, 4000 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլն 760 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը,

գ Երեւան քաղաքի Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող, 8405 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 24 մլն 710 հազար 700 դրամ կադաստրային արժեքով հողամասը,

գ Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երեւան համայնքին փոխանցված, Երեւան քաղաքի Աջափնյակ՝ Լուկաշինի փողոցին հարող տարածքում գտնվող 12.860 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 37 մլն 133 հազար 250 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը,

գ Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երեւան համայնքին փոխանցված Երեւան քաղաքի Շենգավիթ, Արտաշատի խճուղում գտնվող 5000 քմ մակերեսով, գյուղատնտեսական նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 14 մլն 700 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը,

գ նույն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երեւան համայնքին փոխանցված, Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող 2080 քմ մակերեսով, բնակավայրերի (տնամերձ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 22 մլն 276 հազար 800 դրամ կադաստրային արժեքով հողամասը,

գ Երեւան Կենտրոն, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող 12.400 քմ մակերեսով, հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 730 մլն 462 հազար 920 դրամ կադաստրային արժեքով հողամասը,

գ Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 6.640 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 254 մլն 244 հազար 936 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը,

գ Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան փողոցում գտնվող, 9.420 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 360 մլն 690 հազար 858 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը,

գ Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան փողոցում գտնվող, 7090 քմ մակերեսով, բնակավայրերի (այլ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 417 մլն 659 հազար 847 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը,

գ Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 16.870 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 645 մլն 950 հազար 613 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը,

գ Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երեւան համայնքին փոխանցված, Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 17.730 քմ մակերեսով, բնակավայրերի (այլ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլրդ 44 մլն 444 հազար 159 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը,

գ Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող, 17.200 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 658 մլն 586 հազար 280 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը:

Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում Գ.Մ.-ն պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ իրավունք ձեռք բերելու շուրջ հանցավոր համաձայնության է եկել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մի շարք անձանց հետ, տարբեր քաղաքացիների անվամբ կեղծ փաստաթղթերի միջոցով հողամասեր գրանցելու նպատակով ստացել է նրանց անձնագրերի պատճենները, անհրաժեշտ այլ տվյալներ եւ դեռեւս չպարզված հանգամանքներում եւ անձանց միջոցով կազմել է հողամասերի կեղծ կադաստրային գործեր:

Կադաստրային գործերում, ի թիվս այլնի, ներառվել են Երեւանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր, վճարման կեղծ անդորրագրեր, անշարժ գույքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ կեղծ դիմումներ, սեփականության իրավունքի կեղծ վկայականներ եւ այլ փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբր Երեւանի քաղաքապետի տարբեր որոշումների հիման վրա՝ 2000-ական թվականներին կնքված առուվաճառքի պայմանագրերով հողամասերն օտարված են եղել ՀՀ տարբեր քաղաքացիների: Այնուհետեւ այդ կադաստրային կեղծ գործերը դեռեւս չպարզված հանգամանքներում տեղադրվել են Կոմիտեի արխիվում, մի շարք դեպքերում համապատասխան մատյանների իրական էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող թերթերով կամ, ընդհանրապես, հեռացվել են: Վերոնշյալ արարքները կատարելուց հետո Գ.Մ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Հ.Մ.-ի, ինչպես նաեւ դեռեւս չպարզված այլ պաշտոնատար անձանց հետ, Հ.Մ.-ին համոզելու եղանակով դրդել է նրան չարաշահել պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես` Գ.Մ.-ն Հ.Մ.-ին խնդրել է չկատարել պաշտոնի անձնագրից բխող աշխատանքային պարտականությունները, չհամեմատել կեղծ կադաստրային գործերի թղթային եւ էլեկտրոնային տարբերակները եւ գրանցման էլեկտրոնային համակարգում մուտքագրել իր կողմից մատնանշված ապօրինի կադաստրային գործերը: Արդյունքում Կոմիտեի գրանցման էլեկտրոնային «ARPIS» համակարգում տեսաներածվել (սկանավորվել) եւ մուտքագրվել են կեղծ կադաստրային գործեր, համաձայն որոնց՝ վերոնշյալ հողամասերի նկատմամբ իրավունք են ունեցել Գ.Մ.-ի ներկայացրած անձինք, ինչի հետեւանքով Գ.Մ.-ին եւ նրա հետ հանցավոր համաձայնության եկած անձանց հնարավորություն է տրվել փաստացի տնօրինել եւ օգտագործել այդ հողամասերը: Որոշ դեպքերում հափշտակված հողամասերը հետագայում օտարվել են տարբեր անձանց: Քրեական վարույթով հսկող դատախազի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել Գ.Մ.-ի, Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Հ.Մ.-ի, Գ.Մ.-ի հետ խմբի կազմում հողամասերը հափշտակած եւ հափշտակությանն օժանակած 10 անձանց նկատմամբ: 6 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտ: Միաժամանակ, դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, միջոցներ են ձեռնարկվել հափշտակված գույքերը համայնքին եւ պետությանը վերադարձնելու ուղղությամբ. Գլխավոր դատախազությունը հայցեր է հարուցել Վարչական դատարան:

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 13 ԱՆՁԻ

ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Երեւան քաղաքում եւ մարզերում 13 անձանց կողմից 155 դրվագ գողությունների, այդ թվում` բնակարանային, կողոպուտի եւ ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

Իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականից մինչեւ 2022 թվականն ընկած ժամանակահատվածում խմբի կազմում տեխնիկական միջոցների գործադրմամբ խմբի անդամները ապօրինի մուտք են գործել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող առեւտրի սրահներ, անձանց պատկանող բնակարաններ, որտեղից ընդհանուր կատարել են 100 դրվագից ավելի գողություններ, ինչպես նաեւ կատարել են մեկական կողոպուտ եւ ավազակային հարձակում: Վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ, հսկող դատախազի որոշմամբ, վերը նշված բազմաթիվ դրվագներով հանցանքների կատարման համար նշված անձանց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ:

Քրեական վարույթից 13 մեղադրյալների վերաբերյալ մաս է անջատվել, որով նախաքննությունն ավարտվել է։ Նշված մասով քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ԿԱԼԱՆՔ՝ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎՐԱ

Ինչպես փոխանցում է «Դատալեքս» կայքը, այսօր դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունենալու դատական նիստ, որն իր էությամբ աննախադեպ է։ Բանն այն է, որ ռուսաստանաբնակ գործարար, բարերար, Հայաստանի բազմակի չեմպիոն ու գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել, ոչ ավել, ոչ պակաս, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։  Հետաքրքրականն այն է, որ ժամանակ առ ժամանակ սկանդալների կենտրոնում հայտնվող, նույնիսկ ուղղակի թուրքական կողմին որոշակի ծառայություններ մատուցելու համար մեղադրված  ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ցանկացել է, որպեսզի դատարանը կալանք դնի Սողոմոնյանի հաշիվների վրա հայցադիմումով պահանջվող գումարի չափով, ինչն անուղղակի նշանակում է փորձել վնաս տալ նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին։ Այն, որ ՀՖՖ ղեկավարության գործուն ջանքերի «շնորհիվ» այսօր ազգային հավաքականում չէ ամենահայտնի հայը՝ Հենրիխ Մխիթարյանը, եւ այն, որ ազգային հավաքականները մեծամասամբ խայտառակ ելույթներ են ունենում՝ կրելով պարտություն պարտությունների հետեւից, դեռ քիչ է. մինչեւ վերջերս իշխանությունների անվերապահ վստահությունը վայելած Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը ձգտում են, որ «անպատիժ» չմնա նաեւ հայկական ֆուտբոլում սեփական միջոցներից հսկայական գումարներ ծախսած Արթուր Սողոմոնյանը, ու փորձում են հասնել նրան, որ վերջինս փակի հարյուրավոր աշխատատեղեր Հայաստանում եւ հեռանա։ Ֆուտբոլային մեր աղբյուրները պնդում են, որ բացարձակ ապաքաղաքական այս մարդու հետ խնդիրներն առաջացել են այն պահից, երբ վերջինս սկսել է խոսել ֆուտբոլում տիրող անառողջ բարքերից եւ փորձել ՀՖՖ-ին մատնանշել խնդիրները. սա դուր չի եկել նորաթուխ «չինովնիկներին», ու սկսվել են տարատեսակ ֆուտբոլային հետապնդումներ՝ ընդհուպ մինչեւ այն, որ ՀՖՖ նախագահը կամ իրական ազդեցություն կրող տեղակալ Արմեն Նիկողոսյանը ներկա չէին գտնվում «Փյունիկի»-ի եվրոգավաթային խաղերին, ինչն ավելին է, քան խայտառակություն։ Դատական հայցի պատճառ է հանդիսացել այն, որ հարցազրույցներից մեկում, քննադատելով 2019թ?-ին ստեղծված ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ)  թիմի ձեւավորման մոտեցումները, նշել է, որ կան ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում նույնիսկ այդ թիմի մակարդակին, բայց քանի որ ունեն անձնական կապեր, հայտնվում են այնտեղ։ Մամուլը, համադրելով Սողոմոնյանի ասածները, հետագայում գրեց, որ խոսքը ՀՖՖ գործկոմում վերջերս հայտնված Դավիթ Սարգսյանի որդու՝ Տիգրան Սարգսյանի մասին է, ում մայրը ՏԿՆ Գնել Սանոսյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն է։ Ստացվում է, որ այսպիսով երիտասարդը, ըստ էության, ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից։ Ուժային կառույցներից մեզ փոխանցում են, որ նյութեր են նախապատրաստվում ԲԿՄԱ-ի մասով, իսկ մեկնարկած դատական պրոցեսը կարող է հանգեցնել բունտի հայկական ֆուտբոլում։  «Փյունիկ» ՖԱ-ի մանկապատանեկան թիմերից ծնողներ կան, որ նախապատրաստում են բողոքի ակցիաներ, որով կպահանջեն ՀՖՖ նախագահի հրաժարականը, ՈՒԵՖԱ եւ ՖԻՖԱ կուղարկվեն համապատասխան գրություններ, ինչպես նաեւ կբարձրացվեն ՀՖՖ ղեկավարների ու ընտանիքների անդամների կողմից վերջին մեկուկես-երկու տարում ձեռք բերված գույքի ծագման աղբյուների մասին տեղեկություններ։

 

 




Լրահոս