
Մայիսի 20-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի սկզբնամասում բեռնատարը արգելափակվել է ցեխակույտի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 1 կմ) «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․) դուրս են բերել արգելափակումից․ վերջինս շարունակել է ընթացքը։