ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 4-ի՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ-ից, Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել նույն հատվածում իր ստորաբաժանումների կողից հրադարի խախտման այսօր արձանագրված դեպքը։

Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում:




Լրահոս