Նիկոլ Փաշինյանը Գավառ է գնում. կմասնակցի Քաղաքացու օրվա միջոցառումներին ու կհանդիպի երիտասարդների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաք:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է մասնակցել Քաղաքացու օրվա նվիրված միջոցառումներին: Բացի սա՝ Գավառ քաղաքն այս տարի ճանաչվել է երիտասարդ քաղաք, ու Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ նախատեսում է հանդիպումներ ունենալ այնտեղի երիատասարդների հետ:

ArmLur.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ իշխանությունները Քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպման համար 27 մլն դրամից ավել գումար են հատկացրել: Վարչապետի աշխատակազմը երկու պայմանագիր է կնքել այդ օրվա միջոցառումների համար: Առաջին պայամանգիրը կնքվել է «Գլոբալ Սուփորթ ՍՊԸ »-ի հետ, իսկ մյուս պայմանգիրը՝ «ԲԻ ԹՈՒ ՋԻ ՍՊԸ »-ի հետ: Գնումների պաշտոնական տեղեկագրում հդապարակած տվյալների։ տեղեկանում, սույն պայմանագրերով՝ կատարողի մատուցման ենթակա ծառայության գինը կազմում է մեկը՝ տասնիննը միլիոն հինգ հարյուր հազար (19.500.000) ՀՀ դրամ , մյուսը՝ ութ միլիոն յոթանասունյոթ հազար հազար վեց հարյուր (8. 277. 600) ՀՀ դրամ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս