Ելիր ում կյանքը անիծել են…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս թե ինչ զարգացումներ են սպասվում աշխարհում ապագայում: Չնայած, որ ամեն ինչ սկսվեց Եվրաինտեգրման մերժումից, համոզված եմ `ժողովուրդը ոտքի կանգնեց ազատվելու Յանուկովիչի թալանչի, կիսակրիմինալ, բութ ու անհեռանկար իշխանությունից: Դեռ հեղափոխության ռահվիրաններն են ասել, որ այնտեղ կարող են հեղափոխական գործընթացներ լինել, որտեղ կան ՕԲՅԵԿՏԻՎ պայմաններ: Իհարկե պարզ է, որ Ուկրաինայի հեղափոխությունում Արևմուտքը ուներ իր ուրույն դերակատարությունը, սակայն ամեն ինչ բացատրել դրանով` քաղաքականապես սխալ է: Ուկրաինայի ժողովուրդը ուղղակի զզվել էր իշխանավորների ցոփությունից ու անմեղսունակությունից, կաշառակերությունից ու «դոնեցկիների» բանդիտական օրենքներից, նրանց բիզնեսներում փայ մտնելուց ու խլելուց, «իրավապահների» անօրինական հարձակումներից, օլիգարխների պառլամենտական մեծամասնության պատգամավորների բիրիքով առնելուց, տնտեսական անմխիթար քաղաքականության վարելուց, որի արդյունքում միլլիոնավոր ուկրաինացիներ դարձել են թափառական: Ոչինչ Ձեզ չի հիշեցնում: Իսկ և իսկը Հայաստանի վիճա՞կը…Այո…Ուրեմն ՕԲՅԵԿՏԻՎ պրոցեսները նման են: Կան իհարկե և տարբերություններ: Սակայն իզուր չէ որ «Ինտերնացիոնալի» առաջին տողերը այսպիսին են` «…ելիր ում կյանքը անիծել էս…» Հեղափոխությունները ինտերնացիոնալ են: Ու ինչքան էլ բոլորը խոսեն, ամեն ինչ ավարտվելու է `ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՄԲ… ՈՎ ՉԻ ՀԱՎԱՏՈւՄ ԿԱՄ ՎԻՃՈւՄ Է, ԹՈՂ ՄԵԿՆԻ ԴՈՆԻ-ՌՈՍՏՈՎ Ու ՀԱՐՑՆԻ ՅԱՆՈւԿՈՎԻՉԻՆ…ԵԹԵ ԻՀԱՐԿԵ ՆՐԱՆ ԱՅՆՏԵՂ ԳՏՆԻ…

Արամ կարապետյան  «Նոր ժամանակներ»  կուսակցություն




Լրահոս