Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին ծառ է ընկել և խոչընդոտել երթևեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին, ժամը 18։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին ծառն ընկել և խոչընդոտում է երթևեկությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։




Լրահոս