Փարիզի մի քանի արվարձաններում պարետային ժամ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի մայրաքաղաքի մի քանի արվարձաններում պարետային ժամ է հայտարարվել։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Բացի այդ, Փարիզում սահմանափակված է հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Փարիզի հարավ-արևմտյան Կլամար արվարձանում պարետային ժամը կգործի երեկոյան ժամը 21-ից մինչև 06:00-ն, մինչև հուլիսի 3-ը:

«Կլամարը ապահով ու հանգիստ բնակավայր է։ Մենք վճռականորեն հաստատակամ ենք դա այդպես պահպանել»,- ասված է բնակավայրի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ֆրանսիայի մայրաքաղաքի հարավ-արևելյան ծայրամասում գտնվող Սավինի-լե-Տեմպլում պարետային ժամը կգործի երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 5:00-ը:

Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մարսելում, այսօր ժամը 19:00-ից դադարեցվել է բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողջ Ֆրանսիայում անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 875 մարդ։ Ֆրանսիայում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հունիսի 27-ին Փարիզի արվարձաններից մեկում՝ Նանտերում, ոստիկանը սպանել է 17-ամյա տղայի։ Դեռահասին մահացու վիրավորած ոստիկանը ձերբակալվել է:




Լրահոս