Այսօր մոտ 46 հազար մարդ դուրս է եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու Ֆրանսիայում գների աճի դեմ, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով քաղաքի պրեֆեկտուրայի տվյալներին։
«Այսօր Փարիզում շուրջ 46 հազար մարդ մասնակցել է «Հանուն երիտասարդության և ընդդեմ կենսամակարդակի թանկացման» կարգախոսներով ցույցի։
Ավելի վաղ BFMTV-ն՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրին, հայտնել էր, որ իշխանությունները ակնկալում էին, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում բողոքի ակցիաներին կմասնակցի 40-ից 60 հազար մարդ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի դպրոցի աշակերտները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով ավելի լավ դպրոցներ: Ավելի ուշ նրանց միացել են երկրում թանկացումներից դժգոհողները, իսկ ակցիաները տարածվել են այլ մարզերում։
Ամենամեծ համապետական ցույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին, որին, ըստ ՆԳՆ-ի, մասնակցել է մոտ 550 հազար մարդ։ Ֆրանսիայի իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։




























