ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչը խոսել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտրային ներդրումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման, փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ երկկողմ առևտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




Լրահոս