Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը հրավիրվել է Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի «Hollywood bowl»-ում կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի նախատեսված հանդիպումը:

Քննարկվել են մաեստրո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերի հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում Գոշ Սարգսյանը աշխարհահռչակ երաժշտին է փոխանցել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնական հրավերը՝ Երևանում անցկացվելիք միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում բացօթյա համերգային ծրագրով հանդես գալու առաջարկով:




Լրահոս