Հասարակությունը պետք է սովորի ապրել այս պայմաններում․ Սերգեյ Սմբատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակությունն իսկապես պետք է սովորի ապրել այս պայմաններում։ Այս վիրուսը ցույց տվեց բոլորին, որ աշխարհ հասկացությունը մի գաղափար է, եթե Չինաստանում կա խնդիր, ապա մի քանի ամիս հետո մենք ունենք այդ նույն խնդիրը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը` անդրադառնալով երկրում ստեղծված արտակարգ դրությանն ու դիմակների պարտադիր կրելուն։

«Մարդ տեսակն ունի մի խնդիր, ես ընդհանրապես ուզում եմ, որ մարդ տեսակը հասկանա, որ եթե կա ինչ-որ տեղ խնդիր, ապա մենք պետք է պարզապես գիտակցությամբ դա լուծենք՝ դիմակ լինի, ձեռնոց լինի, այսինքն այն ինչը, որ որոշում են պետությունները տարբեր ձևաչափերով։ Երբ ես 15 տարեկան հասակում Ճապոնիայում էի, ու տեսա, որ ամբողջ քաղաքը դիմակ ու ձեռնոցով է, ու դա ինձ համար անհասկանալի էր, բայց այնտեղ կար ինչ-որ վիրուս, որոշեցին, որ պետք է դուրս չգան, պահպանեն կանոնները, եւ մարդիկ պայքարեցին։ Ամեն ինչը պետք է ունենա իր ինկուբացիոն ժամանակահատված, որը պետք է հասունանա, եթե ինչ-որ մարդիկ կան պատրաստ չեն , չեն գիտակցում, իհարկե պահանջել պետք է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորի կարծիքով՝ ավելի շատ պետք է ցույց տալ մարդկանց փորձով, որտեղ որ կա արդյունք։

Լիդա Եղիազարյան




Լրահոս