ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոալիցիան նախագահի գլխավորությամբ վճռական է՝ իրականացնելու իր վրա դրված պարտականությունները»:

Էդուարդ Շարմազանով «Հրապարակ»

Կոալիցիայի երիտասարդ մասնիկ Է.Շարմազանովը նույն ձեւակերպումներով էր մեկնաբանում, ասենք, երկխոսության ձախողումը: Հիմա, երբ գնահատականների ճնշող մեծամասնությունը ԲՀԿ-ի` կոալիցիան լքելու մասին է, խոսնակը կրկնում է այն, ինչ միշտ է ասել: Հավանաբար ՀՀԿ-ն ներքաղաքական իրավիճակը վաղուց է սկսել չկարեւորել ու մի քանի հայտնի լավատեսական ձեւակերպումներ շռայլելով` ամեն ինչ համարում է ավարտված: Նույն տրամաբանությամբ վճռականորեն ինչ-որ ծրագրեր իրականացնելու մասին կհայտարարվի նաեւ ընտրություններից առաջ, երբ կոալիցիան արդեն ժամկետների առումով նույնպես սպառված կլինի, իսկ հակասությունները գագաթնակետին հասած կլինեն: 




Լրահոս