ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմ մեքենայով գնալ Իրան: Ցանկանում եմ իմանալ` մուտքի եւ ելքի վճար կա՞, թե՞ ոչ: Անհրաժե՞շտ է մուտքի վիզա ունենալ, եւ ընդհանրապես, ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենամ ինձ հետ, որ խնդիրներ չառաջանան:

Վահագն Բաղդասարյան, 35 տարեկան, գործարար

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք միայն վիզայի պատասխանատուն ենք, այսինքն` անձի վիզան ենք տրամադրում, իսկ մեքենայի հարցերը կապված են սահմանի հետ: Մուտքի վիզա պարտադիր անհրաժեշտ է ունենալ, դրա համար քաղաքացին անձնագրով պետք է դիմի Իրանի դեսպանատուն, մենք կնայենք անձնագիրը եւ հետո կասենք, թե ուրիշ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Մուտքի վճարը դեսպանատանն է կատարվում  եւ Հայաստանի քաղաքացիների համար արժե 20 եվրո, ելքի վճարը, բնականաբար, կապված է Հայաստանի հետ, եւ քաղաքացին ելքի վիզա ստանալու համար պետք է գնա անձնագրային եւ վիզաների վարչություն: Պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար թող դիմեն դեսպանատուն եւ տեղում ամեն մի հարցի պատասխան կստանան:  

ՀՀ-ում Իրանի դեպանատան հյուպատոսական բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե մեքենայի` սահմանն անցնելու հարցն էլ լուծվի, ապա միգուցե մեր հայրենակիցներն էլ երբեմն ցանկություն ունենան զբոսաշրջիկի կարգավիճակով լինել հարեւան երկրում:




Լրահոս