Կալանավորին թույլ չեն տալիս դուրս գալ Արթիկի բանտից. փաստաբաններն ահազանգում են՝ ապօրինի անազատություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաատաբան Հրանտ Անանյանը ու Մարզպետ Ավագյանն ահազանգում են՝ նշելով, որ կալանավորին անհիմն պահում են անազատության մեջ. « Ներկայումս «Արթիկ» ՔԿ հիմնարկի վարչակազմը արդեն շուրջ 1 ժամ է նույն հիմնարկի կալանավոր Ժ.Ա.-ին ապօրինի պահում է անազատության մեջ կալանքի տակ պահելու օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը անցած լինելու պայմաններում՝ անհիմն պատճառաբանելով իբր նրան ազատ կարձակի 24:00-ից ոչ շուտ՝ անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ մասի և 120-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հստակ կարգավորումները, որոնց ուժով մարդու կալանքի ժամկետի հաշվարկի սկիզբն է անձին փաստացի ազատությունից զրկելու պահը և չի կարող գերազանցել 2 ամիս ժամանակը: Տվյալ դեպքում անձը փաստացի ազատությունից զրկվել է ժամը 20:20-ին, ինչի վերաբերյալ առկա է կազմված արձանագրություն:

Ավելին՝ նշված խնդրի մասին իրազեկվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը թեժ գծի հեռախոսահամարով, որտեղից հերթական անկարողությունը դրսևորվեց խնդրի լուծման ուղղությամբ»:

Ըստ էության նշվածը պարունակում է պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործության մասին տվյալներ, տեսնենք ինչպես կպահեն իրենց իրավապահ մարմիններն իր բնույթով նոր, սակայն մարդու իրավունքներն ակնհայտ ոտնահարող հերթական հանցագործության դեպքով:

Ք. Մ.




Լրահոս