Այրվել է մոտ 15 հա խոտածածկութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին, ժամը 14։45-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հրշեջ-փրկարարական խումբը և Չորաթանի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չինարի գյուղի «Գետափի այգիներ» կոչվող հանդամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44–ին, մարվել՝ 18։01–ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկութ։




Լրահոս