ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

«Ժողովուրդ» օրաթերթը շրջել է Երեւանի կենտրոնական թաղամասերով եւ ֆիքսել, որ թաղապետարանի կատարած աշխատանքների թերացումների պատճառով քաղաքի որոշ հատվածներում աղբամանից դուրս կան աղբի կուտակումներ, ինչը գցում է մայրաքաղաքի տեսքը: Քաղաքի կենտրոնում նման վիճակից կարելի է ենթադրել ծայրամասերում գտնվող թաղամասերի տեսքի ավելի վատթար լինելը:

 

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ պետք է անել պատվաստումից առաջ:

Արտակ Դավթյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պատվաստումից առաջ բժիշկը պետք է գնահատի երեխայի առողջական վիճակը: Գնահատման արդյունքում եթե երեխան առողջ է, կատարվում է պատվաստում, իսկ եթե հայտնաբերվում է որեւէ ախտաբանական երեւույթ, ապա պատվաստումը հետաձգվում է մինչեւ երեխայի առողջանալը:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատվաստումից առաջ չի կարելի երեխային տալ ջերմիջեցնող դեղորայք եւ հակաալերգիկ դեղորայք:

 

 

 

 

ԲՈՂՈՔ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս բողոքել հյուպատոսական բաժնի աշխատակիցների վերաբերմունքի կամ դիմումի հանձնման գործընթացի վերաբերյալ:

Էրիկ Շմավոնյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Շենգեն վիզայի համար դիմող անձինք պատուհանի մոտ սպասարկման առնչությամբ հյուպատոսական բաժնի աշխատակիցների վերաբերմունքի կամ դիմումի հանձնման գործընթացի վերաբերյալ իրենց բողոքները կարող են ներկայացնել կոնտակտային ձեւաթղթի միջոցով: Խնդրում ենք կոնտակտային ձեւաթղթում որպես հասցեատեր ընտրել Beschwerde zum Schengen-Visum-Verfahren տարբերակը: Ընդ որում՝ խնդրում ենք նկատի ունենալ, որ բողոքները կարող են ներկայացվել միայն գերմաներեն կամ անգլերեն:  Այլ լեզուներով ներկայացված բողոքները չեն կարող քննության առնվել: Այլ հարցերով բողոքները չեն կարող քննության առնվել նշված էլփոստի հասցեի միջոցով։ Խնդրում ենք կոնտակտային ձեւաթղթի Betreff («Առնչություն») դաշտում նշել հետեւյալ տարբերակը.

«Բողոք վիզայի դիմումներն ընդունելիս կամ հեռախոսային խորհրդատվության ընթացքում աշխատակիցների ցուցաբերած վարքի վերաբերյալ»:

 

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բողոքների համար նախատեսված կոնտակտային ձեւաթղթերը նախատեսված չեն վիզա չտրամադրելու, վիզան չեղյալ համարելու կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքարկումներ (ռեմոնստրացիա) ներկայացնելու համար։

 




Լրահոս