Բակո Սահակյանի մտերիմը կփոխարինի Արայիկ Հարությունյանին․ որոշումը կայացված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից Արցախում ակտիվորեն քննարկվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին հարցը։ Հավանական թեկնածուն այս պահին Արցախի Անվտանգության խորհրդի քարուղար Սամվել Շահրամանյանն է։ ArmLur.am-ը ներկայացնում է, թե ով է նա։

Վերջինս երկար ժամանակ պաշտոններ է զբաղեցրել Արցախում, համարվում է նախկին նախագահ Բակո Սահակյանի հավատարիմ կադրերից մեկը։

Նրա կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ, օրինակ, նա 2013 թվականին նշանակվել էր ԼՂՀ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև` քրեական հետախուզության վարչության պետ, 2014-2018 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում` վարչության պետի պաշտոնում, 2018-2020 թթ. ԱՀ ԱԱԾ տնօրեն։

Արդեն 2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։ Սակայն նա դարձավ ԱԽ քարտուղար և ավելին՝ ադրբեջանական կողմի հետ բանակցողն է եղել։




Լրահոս