ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհավասարությունը պետք է վերացվի․ ինչու ոչ բոլոր զինծառայողների նկարներով գրաֆիտներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա, ապա՝ 44-օրյա պատերազմն ու նրան հետևող իրադարձությունները մեզանից խլեցին մեր եղբայրներին, ամուսիններին ու ընկերներին, մեզնից տարան մեր ամենաթանկերին՝ մեր որդիներին: Ոչինչ չէր մնում անելու քան պահել նրանց պաշտպանած հայրենիքն ու անընդհատ, անդադար խոսել, հիշել մեր հերոսներին ու նրանց կատարած սխրագործությունները: Բոլոր տղաներն էլ մերն են, մեր միս ու արյունը, բայց ինչ-որ պահից սկսած նրանք ևս բախվեցին անհավասարությանը:

Կան զինվորներ, որոնց մասին անընդհատ խոսվում է, նրանց մասին պարբերաբար մամուլում հրապարակումներ են տեղի ունենում, համացանցում նրանց նկարներն են եւ դա գովելի է և դեռ մի բան էլ քիչ՝ իրենց կատարած սխրանքների համար, որոնց շնորհիվ այսօր մենք ապրում ենք: Սակայն զուգահեռ իրականության մեջ կան տղաներ, որոնց մասին չի խոսվում, նրանց չեն հիշում կամ հիշում են քիչ, ծնողներն էլ խեղճ ու կրակ իրենց որդուն բաժին հասած մի բուռ հողն ու տան մի անկյունըսուրբ դարձրած շարունակում են ապրել իրենց բաժին հասած կյանքն ու ճակատագիրը:

Անհավասար այս պայմանները տղաների համար պետք է պետական մակարդակով վերահսկվի՝ կա՛մ բոլորին, կա՛մ ոչ մեկին, կա՛մ բոլորը, կա՛մ ոչ մեկը: Նման անհավասարության հերթկան դրսևորումներից մեկի հետքերով է գնացել ArmLur.am-ը: Խոսքը վերաբերում է մայրաքաղաքի տարբեր շենքերի ու տների պատերին զինվորների նկարներով գրաֆիտիի պատկերմանը:

ArmLur.am-ի խմբագրություն դիմում են բազմաթիվ ծնողներ խնդրանք-բողոքով, որ այս անհավասարությունը վերանայվի պետական մակարդակով: Քանի որ նման դեպքեր մեծամասամբ դիտվում են մայրաքաղաքում՝ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու արդյո՞ք որևէ կերպ վերահսկվում կամ կարգավորվում է այս երևույթը, սակայն մեզ տեղեկացրին, որ այս մասով օրենքի տեսանկյունից որևէ կարգավորում չկա:

«Իհարկե սա չի նշանակում, որ ով ուզենա կարող է պատին սրտի կամեցածը նկարել, սակայն զինվորների պարագայում այլ է, որևէ մեկը մերժողական դիրքորոշում ունենալ չի կարող այս պարագայում»,- տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:

Փաստացի ստացվում է, որ կա օրենքի բաց, ըստ այդմ էլ կարգավորել այս ամենը չի ստացվում: Այն ծնողները, որոնք հնարավորություն ունեն իրենց որդիների նկարները շենքերի պատերին նկարելու՝ կնկարեն, որոնք ոչ՝ այդպես էլ թող նայեն հնարավորություն ունեցողներին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Մարիամ Ղազարյան




Լրահոս