Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է «Կուբանից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Ուրարտուի» և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է ռուսական «Կուբանից»։ Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Կարծում եմ, որ 9 տուրում ցուցադրած արդյունքները չեն համապատասխանում խաղացողների մակարդակին ու ակումբի ամբիցիաներին»,- ասել է Ալեքսանդր Գրիգորյանը։

Գրիգորյանը «Կուբանը» գլխավորել էր մայիսի 17-ին։ Նրա գլխավորությամբ Կրասնոդարի թիմը անցկացրել է 12 հանդիպում, տարել 2 հաղթանակ, կրել 7 պարտություն ու գրանցել 3 ոչ-ոքի։ Ռուսաստանի Առաջին լիգայի 9-րդ տուրից հետո «Կուբանը» 5 միավորով նախավերջին տեղում է։




Լրահոս