Ինչպես գրում է Риа Новости գործակալությունը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ասել է, որ Կիևն ու Եվրամիությունը որոշել են մոտ ժամանակներում ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը։
«Երեկ Ուկրաինան ԵՄ հետ համաձայնագրի քաղաքական հատվածը ստորագրելու մասին որոշում է կայացվել: Այժմ խորհրդատվություններ են ընթանում»,-ասել էր Յացենյուկը:
Հիշեցնեն, որ Ուկրաինայում ներկայիս լարված իրավիճակի պատճառն իշխանության կողմից ասոցացման գործընթացը կասեցնելու որոշումն է եղել։