Ի՞նչ իրավիճակ է Կութ գյուղում հակառակորդի կրակոցներից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում այս պահին կրակոցներ չկան, հանգիստ է: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կութի գյուղապետ Գրիգորի Ավագյանը:

ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

Մեզ հետ զրույցում գյուղապետ Գրիգորի Ավագյանն ասաց, որ այս պահին գյուղում չէ, բայց զրուցել է բնակիչների հետ, իրեն փոխանցել են, որ այս պահին կրակոցներ չկան.

«Զանգել եմ գյուղ, ասացին, որ ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, նույնիսկ գյուղատնտեական աշխատանքներով էին զբաղված մարդիկ: Կրակոցներ մեզ մոտ միշտ էլ լինում են, այնպես չէ, որ առաջին անգամն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է սնունդ տեղափոխող մեքենային՝ գյուղապետն ասաց, որ այն ՊՆ-ի ենթակայության տակ գտնվող մեքենա է:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս