Armenian text to speach

Ալեքսեյ Սանդիկովը նոր խորհրդարանում ևս կշարունակի իր աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am գրում է ․Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, որը հանդիսանում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, 2026 թվականի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր Ազգային ժողովում ևս կշարունակի իր աշխատանքը։

Սանդիկովը պատգամավոր է ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո նա կրկին դարձել է պատգամավոր՝ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ 2026 թվականի հունիսի ընտրությունների արդյունքներով ևս նա ներկայացված կլինի նոր խորհրդարանում։

Ալեքսեյ Սանդիկովի վերջին տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունից երևում է, որ 2021-2025 թվականներին նրա գույքային վիճակում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ։ Եթե 2021 թվականին պատգամավորի հայտարարագրում առկա էին Երևանում բնակարան, Արագածոտնի մարզի Քուչակ համայնքում ձեռք բերված շինություն, JEEP ավտոմեքենա, շուրջ 15.3 մլն դրամ տրամադրված փոխառություններ «ԽԱՉ-9» ՍՊԸ-ին և 24.3 մլն դրամ վարկային պարտավորություններ, ապա 2025 թվականին նրա ակտիվների կազմում արդեն ներառված էր նաև Տավուշի մարզի Իջևան համայնքում ձեռք բերված հողամասը։ Այս ընթացքում նա ձեռք է բերել Ford մակնիշի ավտոմեքենա, վաճառել JEEP-ը, շարունակել է ունենալ «ԽԱՉ-9»-ին տրամադրված շուրջ 15.2 մլն դրամ փոխառություններ։ Միաժամանակ նրա վարկային պարտավորությունները նվազել են՝ 24.3 մլն դրամից հասնելով 2024 թվականի վերջին հայտարարագրված 18.5 մլն դրամի։ Նրա տարեկան եկամուտները ևս աճել են՝ 2021 թվականի շուրջ 8.2 մլն դրամից հասնելով 2025 թվականի 12.7 մլն դրամի։

2021 թվական․ բնակարան, JEEP և 24.3 մլն դրամ վարկային պարտավորություն

2021 թվականի սկզբում Ալեքսեյ Սանդիկովին համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող բնակարան։

Նույն տարվա ընթացքում նա ձեռք է բերել ևս մեկ անշարժ գույք՝ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքում գտնվող շինություն։Հայտարարագրում նշված է, որ այն նոր կառուցված կամ կադաստրի կողմից հաշվառված ու գնահատված, սակայն դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած շինություն է։Գույքը ձեռք է բերվել 2021 թվականի ապրիլի 7-ին՝ գնման եղանակով, իսկ ձեռքբերման արժեքը կազմել է 1 մլն դրամ։

2021 թվականին Սանդիկովը ունեցել է մեկ ավտոմեքենա՝

  • JEEP մակնիշի,
  • թողարկման տարեթիվ՝ 2015 թվական,
  • ձեռքբերման ամսաթիվ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8։

Տարվա ընթացքում նոր մեքենա չի ձեռք բերել և չի օտարել։

Պատգամավորը հայտարարագրել է «ԽԱՉ-9» ՍՊԸ-ին տրամադրած երեք փոխառություն՝

  • 7 մլն 900 հազար դրամ,
  • 6 մլն 135 հազար 446.1 դրամ,
  • 1 մլն 251 հազար 300 դրամ։

Ընդհանուր գումարը կազմել է 15 մլն 286 հազար 746.1 դրամ։

Բոլոր փոխառությունների տոկոսադրույքը նշված է՝ 0 տոկոս։

Դրամական միջոցներ

Բանկային հաշիվներում տարվա սկզբում եղել են՝

  • 436 հազար 16.9 դրամ,
  • 1 մլն 800 հազար 565.38 դրամ։

Տարվա վերջին դրանք կազմել են՝

  • 633 հազար 405 դրամ,
  • 1 մլն 373 հազար 300.17 դրամ։

Կանխիկ գումարը տարվա սկզբում կազմել է 1 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 600 հազար դրամ։2021 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 198 հազար 423.9 դրամ։2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Սանդիկովի վարկային պարտավորությունները կազմել են 24 մլն 300 հազար դրամ։

2022 թվական․ ձեռք է բերել Ford, եկամուտը կազմել է 8.4 մլն դրամ

2022 թվականին Սանդիկովի հայտարարագրում պահպանվել են Երևանում բնակարանը և Քուչակում գտնվող շինությունը։

Նա ունեցել է երկու ավտոմեքենա՝

  • JEEP՝ 2015 թվականի արտադրության,
  • FORD՝ 2018 թվականի արտադրության։

Ford-ը ձեռք է բերվել 2022 թվականի հունիսի 30-ին՝ 5 մլն 900 հազար դրամով։

Պատգամավորը շարունակել է ունենալ «ԽԱՉ-9» ՍՊԸ-ին տրամադրված 15 մլն 286 հազար 746 դրամ փոխառությունները։

Բանկային հաշիվներում տարվա ընթացքում առկա են եղել տարբեր արժույթներով գումարներ, իսկ կանխիկ միջոցները տարվա սկզբի 1 մլն 600 հազար դրամից նվազել են մինչև 250 հազար դրամ։2022 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 466 հազար 530 դրամ։Վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 454 հազար 72 դրամ։

2023 թվական․ երկու ավտոմեքենա, 10.6 մլն դրամ եկամուտ

2023 թվականին պատգամավորի հայտարարագրում պահպանվել են՝

  • Երևանում բնակարանը,
  • Քուչակ համայնքում գտնվող չգրանցված շինությունը,
  • JEEP և FORD ավտոմեքենաները։

Նոր գույք ձեռք չի բերել և որևէ գույք չի օտարել։

«ԽԱՉ-9» ՍՊԸ-ին տրամադրված փոխառությունների չափը մնացել է նույնը՝ 15 մլն 286 հազար 746 դրամ։2023 թվականի ընթացքում Սանդիկովը ստացել է 10 մլն 672 հազար 653 դրամ եկամուտ։

Այդ թվում՝

  • ԱԺ աշխատակազմից՝ 9 մլն 957 հազար 444 դրամ,
  • ՊԵԿ-ից այլ եկամուտ՝ 715 հազար 209 դրամ։

Տարվա վերջում բնակարանի ձեռքբերման նպատակով վարկի մնացորդը կազմել է 5 մլն 542 հազար 009 դրամ։

2024 թվական․ գնել է հողամաս, վաճառել JEEP-ը, ստացել 13.9 մլն դրամ եկամուտ

2024 թվականին Սանդիկովը ձեռք է բերել նոր անշարժ գույք՝ Տավուշի մարզի Իջևան համայնքում գտնվող հողամաս։Գույքը ձեռք է բերվել 2024 թվականի մայիսի 24-ին՝ 490 հազար դրամով։Նույն տարում նա վաճառել է JEEP մակնիշի ավտոմեքենան։Մեքենան օտարվել է 2024 թվականի սեպտեմբերի 20-ին՝ 3 մլն դրամով։Տարվա վերջին նրա սեփականության ներքո մնացել է Ford մակնիշի ավտոմեքենան։Պատգամավորը շարունակել է ունենալ «ԽԱՉ-9»-ին տրամադրված 15 մլն 286 հազար 746 դրամ փոխառությունները։

2024 թվականի եկամուտը կազմել է 13 մլն 916 հազար 925 դրամ։

Այդ թվում՝

  • ԱԺ աշխատավարձ՝ 10 մլն 162 հազար 729 դրամ,
  • JEEP-ի վաճառքից՝ 3 մլն դրամ,
  • ՊԵԿ վերադարձ՝ 754 հազար 196 դրամ։

Նա նաև հայտարարագրել է 8 մլն դրամ վերանորոգման ծախս։Տարվա վերջում վարկային պարտավորությունները կազմել են 18 մլն 570 հազար 960 դրամ։

2025 թվական․ երեք անշարժ գույք, Ford, 15.2 մլն դրամ փոխառություն և 12.7 մլն դրամ եկամուտ

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին և վերջում նա ունեցել է երեք անշարժ գույք։

Դրանք են՝

  • Տավուշի մարզի Իջևան համայնքում գտնվող հողամաս, որը ձեռք է բերվել 2024 թվականի մայիսի 24-ին,
  • Արագածոտնի մարզի Քուչակ համայնքում գտնվող շինություն, որը ձեռք է բերվել 2021 թվականի ապրիլի 7-ին,
  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող բնակարան։

Պատգամավորը ունեցել է մեկ ավտոմեքենա՝Ford։ «ԽԱՉ-9» ՍՊԸ-ին տրամադրված փոխառությունները կազմել են՝

  • 1 մլն 251 հազար 300 դրամ,
  • 6 մլն 135 հազար 446.1 դրամ,
  • 7 մլն 900 հազար դրամ։

Ընդհանուր՝ 15 մլն 286 հազար 746.1 դրամ։

Տարվա վերջում բանկային հաշիվներում առկա են եղել՝

  • 27.9 ԱՄՆ դոլար,
  • 1629.38 ռուսական ռուբլի,
  • 1 մլն 113 հազար 646 դրամ,
  • 210 հազար դրամ։

Կանխիկ գումարը կազմել է 1 մլն 500 հազար դրամ։

2025 թվականին Ալեքսեյ Սանդիկովի ընդհանուր եկամուտը կազմել է 12 մլն 737 հազար 782 դրամ։Ամբողջ գումարը եղել է ԱԺ աշխատակազմից ստացված աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ։

Այսպիսով, 2021-2025 թվականներին Ալեքսեյ Սանդիկովի հայտարարագրերում հիմնական փոփոխությունը եղել է նոր հողամասի ձեռքբերումը, ավտոմեքենաների փոփոխությունը և վարկային պարտավորությունների նվազումը։ Նրա հիմնական ակտիվները մնացել են Երևանում գտնվող բնակարանը, Քուչակում գտնվող շինությունը, «ԽԱՉ-9»-ին տրամադրված շուրջ 15.3 մլն դրամ փոխառությունները և Ford մակնիշի ավտոմեքենան։

Սոնա Գրիգորյան




Լրահոս