ՖՈՏՈ․ Թբիլիսիում բացվել է Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն, պաշտոնատար այլ անձինք։

Հուշատախտակը տեղադրվել է Ուզնաձե 93 հասցեում, որտեղ 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և սակրեբուլոյի նախագահ Գ. Տղեմալաձեն։ ՀՀ դեսպանն ընդգծել է Թբիլիսիում անցկացրած տարիների ազդեցությունը Խաչատրյան կոմպոզիտորի ձևավորման և կայացման գործում և շնորհակալություն հայտնել Թբիլիսիի սակրեբուլոյին՝ Վրաստանում ՀՀ դեսպանության և Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությանն աջակցելու համար։




Լրահոս