ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության երեկվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2023 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից 87 մլն 696 հազար դրամն ուղղել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերին, որի շրջանակում կիրականացվի քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների առաջին վճարումը:

 

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել էր մեկ անձից գնման ընթացակարգով գերմանական «ՋիԷմՓի ինթերնեյշնլ» ճարտարապետական ընկերության եւ «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կոնսորցիումից համապատասխան աշխատանքների ձեռք բերումը, որի հիման վրա՝ հոկտեմբերի 30-ին արդեն կնքվել է պայմանագիր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  այն պետք է իրականացվի երկու փուլով եւ երեք վճարմամբ. «Այս պարագայում իրականացնում ենք կանխավճարը, որին կհաջորդեն առաջին եւ երկրորդ փուլերը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 597 մլն 245 հազար դրամ, ընդ որում՝ սա առավելագույն արժեքն է. շուրջ 193 մլն դրամը կծախսվի, եթե բացի հիմնական տեղամասից, կարիք լինի անդրադառնալ նաեւ պահեստային՝ «Հայֆիլմ»-ի տարածքի նախագծման աշխատանքներին»,-նշել է նախարարը:

Նախարարը նաեւ տեղեկացրել է՝ Հայաստանում այսօր մեծ թափով իրականացվում են դպրոցաշինության եւ մանկապարտեզների կառուցման աշխատանքներ, եւ բոլոր հաստատություններն ու շենքերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Նույնն ակնկալվում է նաեւ Ակադեմիական քաղաքում. «Ամեն նոր շենքի հետ գտնվում են ավելի հարմար եւ դյուրին լուծումներ, որտեղ ներառականությունը կարելի է ապահովել: Եվ սա վերաբերում է ոչ միայն շենքերին, այլեւ գործընթացին, քանի որ ներառական կրթությունը նաեւ բովանդակությունն է, կազմակերպման, աշխատանքի ձեւը, դասավանդման մեթոդները: Այս ամենը հաշվի է առնվում. Ակադեմիական քաղաքում կրթությունը լինելու է ժամանակակից ամենաբարձր միջազգային չափանիշներին համաձայն»:

 

 

 

ՍԵՎ ՈՒՐԲԱԹ՝ Wildberries-ՈՒՄ

Wildberries-ում, Սեւ ուրբաթին ընդառաջ՝ դեռ նոյեմբերի 11-ից, մեծ զեղչեր էին հայտարարվել։ Օգտատերերին խոստանում էին մեծ եւ մեգա ակցիաներ։ Նոյեմբերի 11-ին Wildberries-ի հաճախորդները մեծ հիասթափություն ունեցան, երբ տեսան, որ որոշ ապրանքների արժեքեները, 60-70% էժանանալու փոխարեն, կրկնակի թանկացել են։

Wildberries-ի օգտատերերը «Ֆեյսբուք»-ում բացված խմբում բողոքում են, որ զեղչերի սեզոնին ակցիաներ անելու փոխարեն՝ հավելյալ շահույթ ստանալու համար թանկացնում են ապրանքները 10-20%-ով։

Օգտատերերից մեկն իր նախընտրած վերարկուն պահել էր զամբյուղում հատուկ զեղչերի շրջանում գնելու համար, սակայն վերարկուն 30 հազար դրամից դարձել էր 70 հազար դրամ։ Մեկ այլ օգտատեր էլ նույնկերպ ձմեռային կոշիկներ էր ցանկացել գնել, երբ զեղչերի ընթացքում այն 31 հազար դրամից դարձել էր 42 հազար դրամ։

Հայաստանում օնլայն խանութների եւ սովորական խանութներ դեպքում նման «հնարամտությունները» արժանանում են ՏՄՊՊՀ-ի ուշադրությանը եւ տուգնավում։

Նաեւ նմանատիպ խարդախություններից խուսափելու համար այս ամենը Հայաստանում կարգավորվում է գնումների մասին համապատասխան օրենքով։ Օրինակ՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում նման դեպքերի համար հանձնաժողովը տուգանել է 32 շահառուի գրեթե 100 մլն դրամ։

 

 




Լրահոս