Հացադուլ հայտարարած դատապարտյալն արյուն է փսխում. կինն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հացադուլ հայտարարած դատապարտյալ Հովհաննես Խաչատրյանը` մարտի 1-ի զոհ Արմեն Ֆահրամանյանի նախկին կնոջ` Աննա Էլոյանի ներկայիս ամուսինը, առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Աննա Էլոյանը` հավելելով, որ իր դատապարտյալ ամուսինn արդեն սկսել է արյուն փսխել: «Հովնանին տարել են գժանոցի կամեր, սիստեմա են միացրել: Բայց ոչ մեկի հեչ պետքն էլ չի»,- ասաց Էլոյանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մահացած Արման Ֆարմանյանի կնոջ՝ Աննա Էլոյանի ներկայիս ամուսինը` Հովհաննես Խաչատրյանը, կալանավորվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1 մասով և այժմ հացադուլ է հայտարարել:  Armlur.am-ին գործով տուժող Գրիգոր Մելիքսեթյանը հայտնել էր, որ պատրաստվում է հետ վերցնել ցուցմունքը և պատմել իրականութունը, այն է` իրեն ոչ թե Խաչատրյանն է վնասել, այլ ինքը հոգեկան հիվանդ կնոջ հոգեմետ դեղերն օգտագործելու հետևանքով ինքնավնասում է արել, հետո շանտաժի է ենթարկել Էլոյանին` գումար կորզելու նպատակով:
Մելիքսեթյանը մեզ հայտնեց, որ գործով քննիչը փոխվել է, և գործի նախաքննությունը պետք է վերսկսվի:

Դատապարտյալի կնոջ խոսքերով` ինքը դեռևս չի կարողացել տեսնել ամուսնուն և միայն երկուշաբթի կկարողանա գնալ այցելության: «Էնքան անխիղճ են: Գոնե ստորագրությամբ բաց կթողնեին մինչև հիվանդանոցում նորմալ բուժում ստանար: Մարդը մեռնում է, իրանց հեչ պետքը չի, չեմ հասկանում` ինչի համար:

Ինքը դանակահարությունից հետո նոր էր վիրահատվել, վերքերը դեռ չէին լավացել, հիմա էլ ավելի վատ վիճակում է»,- նշեց Էլոյանը` հավելելով, որ նախընտրում է օտարության մեջ ապրել, քան Հայաստանում առկա անարդարությունների զոհը դառնալ:

Տաթև Հարությունյան

 




Լրահոս