
Իրանական Սիրկան քաղաքում զինված մարդկանց հարձակման հետևանքով զոհվել է ինը օտարերկրյա քաղաքացի, հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իրանի հարավ-արևելքում զինված հարձակման հետևանքով զոհվել է ինը օտարերկրյա քաղաքացի»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կատարվածի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։