Վաղը կկայանա Ժողովուրդ օրաթերթի դեմ Բենիկ Հարությունյանի ներկայացրած հայցի լսումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը ժամը 11-ին Կենտրոն եւ Նորք մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (Դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ) կլսվի ՀՀ-ում ֆիզիկական առողջության պաշտպանման կենտրոնի տնօրեն, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Բենիկ Հարությունյանի հայցն ընդդեմ “Ժողովուրդ” օրաթերթի: Հիշեցնենք, որ “Ժողովուրդ”-ը սեպտեմբերի 9-ի համարում (N151) հրապարակել էր հոդված “Դոկտոր պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում” վերտառությամբ, որտեղ ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի եւ իր գործընկերոջ Արմեն Ասրյանի խոսքերը, որոնք պատմել են, թե ինչպես է Հարությունյանը իրենցից վերցրել 294 հասար ԱՄՆ դոլար ու չի վերադարձնում: Թեեւ հրապարակման մեջ ներկայացված է նաեւ Բենիկ Հարությունյանի եւ իր փաստաբանի խոսքը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ խորհրդականը որոշել է վիրավորվել “Ժողովուրդ”օրաթերթից` պահանջելով 2.2 միլիոն դրամ:”Ժողովուրդ”-ի դեմ ներկայացված մյուս հայցի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Գավառ քաղաքում: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցով էլ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը 2,5 մլն դրամ գումար է պահանջում օրաթերթից: Նա էլ վիրավորվել է, որ “Ժողովուրդ”-ը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի դպրոցի ուսուցչի քննության մասնակից Աննա Թորոսյանի խոսքերը այն մասին, որ մարզպետը 3000 ԱՄՆ դոլար կաշառ է վերցրել` իր մրցակցի հաղթանակն ապահովելու համար:




Լրահոս