Մարզպետը հարձակվել է գործարար կնոջ վրա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին: Գործարար կինն այդ պահին  գործընկերների հետ եղել է հանդիպման, երբ  հանկարծակի վրա է հասել Սյունիքի մարզպետն ու առանց որևէ բառ ասելու` հարձակվել Սիլվա Համբարձումյանի վրա:Այս ամենի մասին միջադեպից հետո slaq.am-ին պատմեց Սիլվա Համբարձումյանը` Արմենիա-Մարիոթ հյուրանոցի հարևանությամբ գտնվող իր բնակարանում: Ահաբեկված գործարարը չի հասցրել ուշքի գալ մարզպետի ագրեսիվ հարձակումից և միջամտել են պատգամավորներ Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանը, հակառակ դեպքում, տիկին Համբարձումյանի խոսքով, Սուրիկ Խաչատրյանը ոտքերով կհարվածեր իրեն:slaq.am -ին հաջողվել է այս ամենի մասին օպերատիվ տեղեկություններ ստանալ, քանի որ տիկինը այդ պահին եղել է լրատվական կայքի գլխավոր խմբագրի Մենուա Հարությունյանի հետ, Մանրամասները` տեսանյությում:




Լրահոս