Կրակոց «Ջամայկա» գիշերային ակումբում․ ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 17-ին  Աբովյան քաղաքի «Ջամայկա» գիշերային ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն՝ Աբովյան քաղաքի 45 բնակչիև Բալահովիտ գյուղի 30-ամյա բնակչի միջև: Վիճաբանության ժամանակ նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո Աբովյան քաղաքի բնակիչն իր մոտ գտնվող «ТОЗ» տիպի հրացանով կրակոց է արձակել դեպի օդ:

Փետրվարի 20-ին Աբովյան քաղաքի բնակիչը տեղափոխվել է Կոտայքի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված «ТОЗ» տիպի հրացանը, ինչից հետո նա ազատ է արձակվել:

Ինչպես ArmLur.am-ի աղբյուրներն են հաղորդում՝ վիճաբանությունը տեղի է ունեցել ոչ սթափ վիճակում՝ ալկահոլի ազդեցությամբ:

Քնար Մանուկյան




Լրահոս