Հայ մարմնամարզիկները վաղվանից կմասնակցեն աշխարհի գավաթի երկրորդ փուլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին մասնակցող սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմը:

Մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Վերջերս Հայաստանի հավաքականը նույն կազմով Կահիրեում մասնակցել էր նաև աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Արթուր Դավթյանը դարձել էր հենացատկի մրցման հաղթող, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։




Լրահոս